

Սույն թվականի ապրիլի 15-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ այցելեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Անահիտ Տօնապետյանը՝ տնօրեն Գոհար Իսկանդարյանի հրավերով։ Հանդիպմանը ներկա էին Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյանը, Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության բաժնի վարիչ Ազատ Բոզոյանը, Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը։ Որոշվեց գտնել համագործակցության եզրեր ԻՆԱԼԿՕ-ի և Արևելագիտության ինստիտուտի միջև, սերտացնել համագործակցությունը՝ կազմակերպել համատեղ գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ, իրականացնել միջառարկայական հետազոտություններ։