ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
Օգոստոսի 8-ին լրացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Ստեփանյանի ծննդյան 75-ամյակը։
Տարեդարձի առթիվ Արևելագիտության ինստիտուտի աշխատակազմը իր խորին շնորհավորանքներն է հղում անվանի արևելագետին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական երկար տարիներ և նոր գիտական նվաճումներ։