ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սեպտեմբերի 11-ին Կովկասի ինստիտուտի հովանու ներքո տեղի ունեցավ Երևանի քաղաքական ակումբի յոթերորդ քննարկումը, որի շրջանակում բանախոսեցին՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը և Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ Ռոբերտ Բեգլարյանը:

Բանախոսները ներկայացրեցին հայ-իրանական հարաբերությունների զարգացման իրենց տեսլականը՝ հիմնված տարածաշրջանային գործընթացների խորքային վերլուծության վրա։ Քննարկվեցին Հարավային Կովկասում փոխոխվող աշխարհաքաղաքական իրողությունները, դրանց ազդեցությունը Հայաստանի և Իրանի փոխհարաբերությունների վրա, ինչպես նաև այդ համագործակցության հնարավոր ուղիները ու առկա մարտահրավերները՝ անվտանգությունից մինչև էներգետիկա և տարանցիկ հաղորդակցություններ։