ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Ս/թ սեպտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում տեղի ունեցավ «Թուրք-ադրբեջանական հարաբերությունների կերպափոխումները. Ադրբեջանի գործոնայնության մեծացումը» թեմայով աշխատաժողով։ Այն կազմակերպվել էր ՀՀ Բարձրագույն կրթության  և գիտության պետական կոմիտեի՝ «Ժամանակակից Ադրբեջանի կիրառական ուսումնասիրություններ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում թուրք-ադրբեջանական հարաբերություններում առաջացած ճգնաժամում Ադրբեջանի գործոնայնության և կիրառված լծակների վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքները։ Աշխատաժողովի ժամանակ քննարկվեցին Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում նկատվող կերպափոխումները, Թուրքիայի սոցիալ-քաղաքական, տնտեսական ու մեդիա ոլորտում Ադրբեջանի գործոնայնության մեծացման արդի միտումները, տարածաշրջանային անվտանգության մի շարք հիմնախնդիրներ։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ, դիվանագետներ, ակադեմիական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։