ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Ս․թ․ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական անձնակազմի ներկայացուցիչները` տնօրենի խորհրդական ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը, ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանի գլխավորությամբ Երևանում ՉԺՀ դեսպանատանը մասնակցեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 76-րդ տարելիցի առիթով կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։ ՉԺՀ ազգային տոնի միջոցառման շրջանակներում Արևելագիտության ինստիտուտի անունից Գ․ Իսկանդարյանը ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Լի Սինվեյին հանձնեց ինստիտուտի պաշտոնական շնորհավորական ուղերձը։ Գոհար Իսկանդարյանը դեսպան Սինվեյի, ինչպես նաև դեսպանության հյուպատոս Չըն Մինի հետ մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցությունը խորացնելու շուրջ։ Չին դիվանագետների հետ քննարկվեցին նաև գիտական ոլորտում համագործակցության առաջիկա ծրագրերը։ ՉԺՀ նորանշանակ դեսպանը ցանկություն հայտնեց այցելել Արևելագիտության ինստիտուտ։