ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

2025թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ հարկային ոլորտում կատարված վերջին փոփոխությունների իրազեկման վերաբերյալ հանդիպում։ Միջոցառումն իրականացվել էր Ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանի նախաձեռնությամբ՝ աշխատակիցների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։

Հանդիպմանը հյուրընկալվել էին Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին հարկային օրենսդրության վերջին փոփոխությունները, հայտարարագրերի ներկայացման գործընթացները, ինչպես նաև պատասխանեցին աշխատակիցների կողմից բարձրացված մի շարք կարևոր հարցերի։