Լրացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Ալեքսան Հակոբյանի ծննդյան 70-ամյակը։
Տարեդարձի առթիվ Արևելագիտության ինստիտուտի աշխատակազմը իր խորին շնորհավորանքներն է հղում անվանի արևելագետին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական երկար տարիներ և նոր գիտական նվաճումներ։