
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը շարունակաբար հյուրընկալում է Երևանի պետական համալսարանի ուսանողներին՝ ինստիտուտում մասնագիտական պրակտիկա անցնելու նպատակով։
2025 թ. նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 3-ը ԵՊՀ Արևելագիտության և Պատմության ֆակուլտետների շուրջ 20 ուսանողներ հնարավորություն կունենան անցկացնել իրենց պրակտիկան Արևելագիտության ինստիտուտում՝ խորացնելու մասնագիտական գիտելիքները և ձեռք բերելու գործնական փորձառություն։
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ներգրավվում են թեմատիկ քննարկումներում, ստանում են խորհրդատվություն մագիստրոսական թեզերի պատրաստման հարցերում, ինչպես նաև օգտվում են ինստիտուտի հարուստ գրադարանային և տեղեկատվական ռեսուրսներից։ Բացի այդ, նրանք հնարավորություն կունենան մասնակցելու ընթացիկ գիտաժողովներին ու աշխատաժողովներին՝ ծանոթանալով ոլորտի առաջատար մասնագետների հետ և ընդլայնելով իրենց ակադեմիական փորձը։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը մեծ կարևորություն է տալիս երիտասարդ մասնագետների կրթությանն ու հետազոտական կարողությունների շարունակական զարգացմանը և մշտապես պատրաստ է նպաստելու նրանց մասնագիտական աճին։


