ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը սրտանց շնորհավորավորում է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կորնել Իոնեսկուին՝ Ռումինիայի ազգային օրվա կապակցությամբ։

Արևելագիտության ինստիտուտը մեծապես գնահատում է Հայաստանի և Ռումինիայի միջև երկարատև բարեկամությունը, և հավատացած է, որ երկու երկրների միջև գիտական կապերի ամրապնդման մեծ ներուժ կա։ Իստիտուտը ձգտում է հաստատել արդյունավետ համագործակցություն Ռումինիայի հետազոտական կենտրոնների և ակադեմիական հաստատությունների հետ՝ խթանելով համատեղ նախագծերը, գիտական փոխանակումները և համագործակցային հետազոտական նախաձեռնությունները։ Արևելագիտության ինստիտուտը լիահույս է, որ համագործակցելով Հայաստանում Ռումինիայի դեսպանատան հետ, կարող է խթանել մեր երկրների միջև գիտական երկխոսությունը: