ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի ավագ գիտաշխատող Գոհար Մխիթարյանը 2025 թ. դեկտեմբերի 3-4-ը մասնակցել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում «Եվրասիական տարածքի հետազոտողներն ու հետազոտությունները XVIII–XXI դդ.» միջազգային գիտաժողովի։ Միջոցառումը կազմակերպել էին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Արևելքի պատմության բաժինը Կենտրոնական Ասիայի և Կովկասի ժամանակակից ուսումնասիրությունների լաբորատորիայի հետ համատեղ։

Գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել արևելագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ, ազգագրագետներ և հնագետներ, որոնք ներկայացնում էին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի արևելագիտության առաջատար կենտրոնները։ Ներկայացված զեկույցների թեմաները ներառում էին XVIII–XXI XVIII–XXI դդ. Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի, Հարավ-Արևելյան Ասիայի, Միջին, Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ուսումնասիրությանը, գիտական ​​​​արշավախմբերին, ճանապարհորդների կենսագրություններին և նրանց գիտական ​​​​ժառանգությանը, թանգարանային և արխիվային հավաքածուներին, որոնք նվիրված էին ականավոր ճանապարհորդների և գիտնականների գործունեությանը։

Գիտաժողովի պլենար նիստին Գ. Մխիթարյանը հանդես է եկել «Կովկասագիտության ակունքներում. Կասպից ծովի արևմտյան ափի և Պարսկաստանի հյուսիսային շրջանների առաջին համակարգային հետազոտությունները» զեկուցմամբ «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված «24WS-6A027» ծածկագրով թեմայի շրջանակներում։