
Բրիտանական «Taylor & Francis» հրատարակչության «Comparative Strategy» հանդեսում հրատարակվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Լևոն Հովսեփյանի՝ «Իսլամական պետությունից և քրդական սպառնալիքից անդին. սիրիական ճգնաժամում Թուրքիայի ռազմական ներգրավման ավելի լայն ասպեկտները» (Beyond the Islamic State and Kurdish threat: The broader aspects of Turkey’s military involvement in the Syrian crisis) վերտառությամբ հոդվածը։ Դրանում վերլուծվում են համակարգային գործոններից զատ Սիրիայում Թուրքիայի ռազմական ներգրավման ներպետական, ինքնութենական-գաղափարախոսական բաղադրիչները, էլիտայի հավակնություններից ու տեսլականներից բխող շարժառիթները։ https://www.tandfonline.com/doi/full/10.1080/01495933.2025.2571881


