ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանն իր ջերմ շնորհավորանքներն է հղում Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն պարոն Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ Սուլայթինին՝ Կատարի Պետության Ազգային օրվա առթիվ։
Արևելագիտության ինստիտուտը կարևորություն է տալիս Կատարի ակադեմիական և հետազոտական հաստատությունների հետ գիտական կապերի ամրապնդմանը։ Այդ համատեքստում վերահաստատվել է համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ համատեղ գիտական ծրագրերի, ակադեմիական փոխանակման և երկխոսության միջոցով, որոնք նպաստում են երկու երկրների միջև փոխըմբռնման խորացմանը։