
Լույս է տեսել Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արթուր Մաթևոսյանի «Ակնարկ քրիստոնեական բարոյագիտության» աշխատությունը։ Այս գիտահանրամատչելի աշխատության նպատակն է՝ ներկայացնել քրիստոնեական բարոյագիտության հիմնական սկզբունքները արդի մարդու գիտակցությանը հասանելի ձևով՝ չվնասելով նրա հավերժական և անանցանելի էությունը։ Այն որոշ իմաստով շարունակությունն է հեղինակի՝ նախորդ տարի լույս տեսած «Քրիստոնեությունը ինչպես որ այն է» աշխատության և կարող է հետաքրքրել թե կրոնի պատմության մասնագետներին, թե հայագետների, արևելագետների և ընթերցողների ամենալայն շրջանակին։


