ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Տարեվերջին լույս տեսավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանի մենագրությունը «Իրանի պետական համակարգի ինը սյուները»։ Աշխատանքը Իրանի պետական կառուցվածքի համապարփակ և համակարգված ուսումնասիրություն է, որ բացահայտում է այն ինստիտուտների դերակատարությունը, որոնք ձևավորում և ապահովում են երկրի բազմաշերտ իշխանական համակարգի գործունեությունը։ Աշխատությունը հիմնված է ինչպես ԻԻՀ Սահմանադրության, այնպես էլ վերջին տասնամյակում հրատարակված տարալեզու աղբյուրների վրա։ Աշխատանքում ներկայացված են Իրանի պետական համակարգի հիմնական ինստիտուտները։ Դրանց ձևավորման կարգը, լիազորություններն ու գործառույթները, փոխադարձ վերահսկողական մեխանիզմները, ինչպես նաև այն առանձնահատկությունները, որոնք Իրանի համակարգին հաղորդում են յուրօրինակություն և հաճախ բարդ ընկալելիություն։ Աշխատությունը նախատեսված է իրանագետների, արևելագետների, քաղաքական գիտությունների մասնագետների, դիվանագետների, ինչպես նաև Իրանի պետական կառուցվածքով հետաքրքրվող լայն շրջաների համար։