
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը ջերմորեն շնորհավորում է Հնդկաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Արևելագիտության ինստիտուտը բարձր է գնահատում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն, ինչպես նաև երկու երկրների միջև զարգացող ակադեմիական և մշակութային համագործակցությունը: Արևելագիտության ինստիտուտը մաղթում է Հնդկաստանի Հանրապետությանը խաղաղություն և շարունակական բարգավաճում:


