ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Փետրվարի 17-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում հյուրընկալվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի երևանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Գևորգյանը: Հանդիպման ընթացքում ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը բարձր գնահատեց հիմնադրամի և ինստիտուտի երկարամյա և արդյունավետ համագործակցությունը, որը կազմակերպվել է Ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արաքս Փաշայանի ջանքերով:

Հանդիպման ընթացքում Գոհար Իսկանդարյանը առաջարկեց համագործակցությունը տեղափոխել ինստիտուցիոնալ դաշտ՝ կնքելով համագործակցության հուշագիր՝ ներառելով առավել լայն շրջանակ: Գ․Իսկանդարյանը նշեց, որ երկկողմ համագործակցության մեջ շահեկանորեն կարելի է ներգրավել մարզային բուհերին ևս՝ զարգացնելով գիտության համաչափ տարածման սկզբունքը։

Նաիրա Գևորգյանը իր հերթին ևս կարևորեց Ինստիտուտի հետ իրականացվող նախագծերը և փոխանցեց Գերմանիայի գործընկերների գոհունակությունը համագործակցության վերջնարդյունքների վերաբերյալ։

Արաքս Փաշայանը կարևորեց հայ և օտար մասնագետների ներգրավվածությունը երկուստեք կազմակերպված աշխատաժողովներում նշելով, որ վերջին տարիներինդրանց մասնակցել են մեծ թվով երիտասարդ հետազոտողներ և ուսանողներ։:

Հանդիպումը կարևոր քայլ էր Ինստիտուտի միջազգային կապերի ամրապնդման և գիտական համագործակցության ընդլայնման ուղղությամբ: