
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային, Ճապոնիայի դեսպանատանը, ինչպես նաև բարեկամ ճապոնական ժողովրդին՝ Ճապոնիայի ազգային տոնի՝ կայսեր ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական զարգացում։ Արևելագիտության ինստիտուտը լիահույս է, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամական կապերը, առաջիկայում ևս կշարունակեն ընդլայնվել և խորանալ՝ նպաստելով հարաբերությունների հետագա ամրապնդմանը։


