ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին և Քուվեյթի ժողովրդին՝ Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և կայուն զարգացում։ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը վստահություն է հայտնել, որ հայ-քուվեյթյան գիտական համագործակցությունը, բազմակողմ փոխգործակցությունը և ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները հետագայում ևս կշարունակեն զարգանալ, ամրապնդվել և խորանալ։