ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կազմակերպվել էր ջերմ և խորհրդանշական միջոցառում՝ ինստիտուտի տնօրինության և արհմիության համատեղ նախաձեռնությամբ։

Միջոցառումն անցավ բարեմաղթանքների և հաճելի անակնկալների մթնոլորտում՝ ստեղծելով տոնական և համախմբող միջավայր։

Այս օրը ևս մեկ հնարավորություն էր արժևորելու կանանց կարևոր դերակատարությունը գիտական և հասարակական կյանքում՝ երախտագիտություն հայտնելով նրանց նվիրվածության, պատասխանատու աշխատանքի և գիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

Միջոցառումը մեկ անգամ ևս վկայեց ինստիտուտում ձևավորված համերաշխ, փոխադարձ հարգանքի և գնահատանքի վրա հիմնված մթնոլորտի մասին, որտեղ բարձր է գնահատվում յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը։