
Մարտի 23-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Երևանի պետական համալսարանի ուսանողներին, ովքեր իրենց ուսումնական պրակտիկան կանցկացնեն ինստիտուտում։
Ուսանողներին ողջունեց ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը՝ կարևորելով նրանց մասնագիտական ընտրությունը և ընդգծելով արևելագիտության դերակատարությունը ժամանակակից աշխարհում։ Տնօրենը հույս հայտնեց, որ ուսանողների մի մասը հետագայում կընտրի գիտական գործունեության ուղին և կնպաստի ոլորտի զարգացմանը։
Հանդիպման ընթացքում ինստիտուտի գիտական բաժինների վարիչներն ու ներկայացուցիչները ներկայացրին իրենց գործունեության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով նաև այն գիտական և տեղեկատվական ռեսուրսներին, որոնք հասանելի են ուսանողներին և կարող են նպաստել նրանց հետագա մասնագիտական զարգացմանն ու հետազոտական աշխատանքին։
Նշենք, որ ինստիտուտում իրենց պրակտիկան են անցել նաև Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողները։ Այժմ Ինստիտուտում պրակտիկա են անցնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շուրջ 40 ուսանողներ, ինչպես նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հինգ ուսանողներ։


