
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը շնորհավորում է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Խրիստոս Սոֆիանոպուլոսին Հունաստանի անկախության տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց: Հայաստանի և Հունաստանի միջև առկա բարեկամական կապերը, որոնք հիմնված են մեր ընդհանուր պատմամշակութային ժառանգության և արժեքների վրա՝ ամուր հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար։ Արևելագիտության ինստիտուտը բարձր է գնահատում մեր երկրների միջև ձևավորված գիտական կապերը և մնում է պատրաստակամ Հայաստանում Հունաստանի և Հունաստանում Հայաստանի դեսպանությունների հետ համագործակցության համար՝ ի նպաստ երկկողմ գիտական համագործակցության խորացմանը։


