ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

2026 թ. մարտի 26–30-ը Արևելագիտության ինստիտուտում աշխատանքային այցով հյուրընկալվեց ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, ք․գ․դ․ Վասիլի Կուզնեցովը։ Փոխտնօրենին ընդունել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն պ․գ․թ․ Գոհար Իսկանդարյանը, ով իր խոսքում կարևորել է Արևելագիտության ինստիտուտի և ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի միջև ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ այն նոր որակի է բարձրացվել հատկապես 2025 թ. նոյեմբերին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում։ Երկուստեք քննարկվել են գիտական համագործակցության զարգացման հեռանկարները, համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունները և փորձագիտական երկխոսության ընդլայնման ուղղությունները։

Այցը կազմակերպվել էր «Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների անվտանգային խնդիրները տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում» (25RG-6A154) գիտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որտեղ Վ. Կուզնեցովը ներգրավված է որպես օտարերկրյա գործընկեր։

Այցի ընթացքում Վ. Կուզնեցովը հանդիպումներ է ունեցել ինստիտուտի Արաբական երկրների բաժնում՝ մասնակցելով աշխատանքային քննարկումների և գիտական հանդիպումների առաջատար գիտաշխատող Արամ Գասպարյանի և ծրագրի մասնակիցների հետ։ Քննարկվել են Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների անվտանգային խնդիրները, Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունները և տարածաշրջանային նոր իրողությունները։

Աշխատանքային այցի շրջանակում Վ. Կուզնեցովը հանդես է եկել «Արաբական երկրների անվտանգային արդի մարտահրավերներն Ասիայում և Աֆրիկայում՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերափոխումների պայմաններում» թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով տարածաշրջանում ընթացող գործընթացների

Արևելագիտության ինստիտուտը բարձր է գնահատում միջազգային գիտական համագործակցությունը և կարևորում դրա շարունակական զարգացումը՝ միտված նոր ծրագրերի իրականացմանն ու գիտական կապերի ամրապնդմանը։