ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սույն թվականի ապրիլի 7-ին Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդի շուրջ 30 ուսանողի՝ ստեղծելով ջերմ, բաց և ակադեմիական քննարկման համար նպաստավոր միջավայր։

Հանդիպման ընթացքում Ինստիտուտի տնօրեն, պգթ, դոցենտ Գոհար Իսկանդարյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ նվիրված Մերձավոր Արևելքում ընթացող արդիական զարգացումներին։ Հատուկ ուշադրություն դարձվեց Իրան–ԱՄՆ–Իսրայել փոխհարաբերությունների լարվածությանը, դրա ձևավորման պատճառներին և հնարավոր զարգացումների սցենարներին։

Դասախոսությունը կառուցված էր ոչ միայն տեղեկատվության փոխանցման, այլև ուսանողների ներգրավվածության սկզբունքով․ այն վերածվեց ակտիվ, ինտերակտիվ քննարկման, որտեղ ուսանողները հնարավորություն ունեցան ազատ արտահայտելու իրենց տեսակետները, բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ։

Հանդիպման ավարտին առավել ակտիվ երկու ուսանողներ խրախուսվեցին՝ ստանալով Գոհար Իսկանդարյանի հեղինակած մենագրությունը՝ որպես խորհրդանշական նվեր։

Արևելագիտության ինստիտուտը շարունակելու է խթանել նման նախաձեռնությունները՝ կարևորելով ուսանողների մասնակցությունը գիտական և վերլուծական գործընթացներին, ինչպես նաև աջակցելով նրանց մասնագիտական ձևավորմանը։