
ՀՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Նորա Արիսյանին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ։
Ուղերձում տնօրեն Իսկանդարյանը ինստիտուտի և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, կայունություն և բարգավաճում։ Ընդգծվել է սիրիացի ժողովրդի պատմական տոկունությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը, որն իր արտացոլումն է գտել այս նշանակալի պետական տոնի խորհրդում։
Գոհար Իսկանդարյանը բարձր է գնահատել սիրիացի գործընկերների հետ ձևավորված երկարամյա ակադեմիական կապերը և վերահաստատել ինստիտուտի հանձնառությունը՝ շարունակելու գիտական համագործակցության ընդլայնումն ու երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսության ամրապնդումը։


