ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Ապրիլի 20-ին Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 25 ուսանողի, որոնք իրենց ուսումնական պրակտիկան կանցկացնեն ինստիտուտում։

Ուսանողներին ողջունեց ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը՝ կարևորելով նրանց մասնագիտական ընտրությունը և ընդգծելով ժամանակակից աշխարհում տարածաշրջանային և միջազգային գործընթացների ուսումնասիրության արդիականությունը։ Տնօրենը նաև հույս հայտնեց, որ ուսանողների մի մասը հետագայում կընտրի գիտական գործունեության ուղին և իր ներդրումը կունենա ոլորտի զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում ինստիտուտի գիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները ներկայացրին իրենց գործունեության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով նաև այն գիտական և տեղեկատվական ռեսուրսներին, որոնք հասանելի են ուսանողներին և կարող են նպաստել նրանց հետագա մասնագիտական զարգացմանն ու հետազոտական գործունեությանը։