
Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի ավագ գիտաշխատող Գոհար Մխիթարյանը ապրիլի 6-8-ը մասնակցել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցած «Բարտոլդյան ընթերցումներ–2026» երրորդ միջազգային գիտաժողովին՝ նվիրված Արևելքում առևտրա-տնտեսական հարաբերությունների պատմության մի շարք հիմահարցերի։
Գիտաժողովին բացման իսքով հանդես են եկել Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ա.Կ. Ալիքբերովը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վ.Վ. Նաումկինը և ինստիտուտի փոխտնօրեն Ն.Գ. Ռոմանովան։ Գիտաժողովին Գ. Մխիթարյանը հանդես է եկել «Կասպից ծովի ցամաքային և ծովային ճանապարհները Ռուսական կայսրության առևտրատնտեսական շահերի համատեքստում XVIII դարի երկրորդ կեսին» զեկույցով (ԿԳՄՍ Գիտության կոմիտեի «Միջազգային առևտուրը և Հարավային Կովկասը Արևելք - Արևմուտք քաղաքակակրթական խաչմերուկներում 9-19-րդ դդ.» ծրագրի շրջանակներում (ծածկագիր՝ 24WS-6A027)։
Միջոցառման ավարտին կազմակերպիչներն ու մասնակիցները ամփոփեցին աշխատանքի երեք օրերը, որոշվեց կազմել մասնակիցների զեկույցների հիման վրա կոլեկտիվ մենագրություն, որը կհրատարակվի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի հովանու ներքո:
Գիտաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://www.ivran.ru/sites/64/files/Programma-konferentsii-Bartoldovskie-chteniia---2026--ispr-1-.pdf
Առավել մանրամասն տե՛ս https://www.ivran.ru/novosti?artid=223206


