ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Լևոն Հովսեփյանը ս/թ ապրիլի 22-26-ը Եգիպտոսի Հայոց Առաջնորդարանի Թեմական ժողովի և Ազգային վարչության հրավերով Կահիրեում մասնակցել է Եգիպտոսի Հայոց Առաջնորդարանի կողմից Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։  Այցի շրջանակներում  Լ․ Հովսեփյանը հանդես է եկել «Տարածաշրջանային անվտանգության խնդիրները և Հայաստանի արդի մարտահրավերները» խորագրով դասախությամբ, որում ներկայացվել են 2020թ․ արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում անվտանգային գործընթացները, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականության հիմնական միտումներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև՝ մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ Հայաստանի անվտանգության քաղաքականության հեռանկարները։ Այցի շրջանակներում նախանշվել են նաև Եգիպտոսի Հայոց Առաջնորդարանի և Արևելագիտության ինստիտուտի միջև համագործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները։