ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

«Taylor&Francis» հրատարակչության հեղինակավոր «Third World Quarterly» հանդեսում (Q1) հրատարակվել է Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Լևոն Հովսեփյանի՝ «Մեծ եղբայր-փոքր եղբայր պարադիգմից անդին. վերանայելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների բնույթը» (Beyond the ‘big brother–little brother’ paradigm: revisiting the nature of the Turkish-Azerbaijani relationship) վերտառությամբ հոդվածը` համահեղինակությամբ պ.գ.թ. էրիկ Դավթյանի։ Այն տպագրվել է բաց հասանելիությամբ՝ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ «24LCG-6A016» ծածկագրով դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Հոդվածը վերանայում է թուրք-ադրբեջանական հարաբերությունները երկկողմ քաշային ասիմետրիկ հարացույցից անդին՝ վերլուծելով Ադրբեջանի գործոնայնությունը և ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ «ասիմետրիկ բանակցությունների» հայեցակարգի շրջանակում։ Ավելի ճշգրիտ կերպով բացատրելու համար երկու երկրների փոխազդեցությունների ու փոխգործակցության դինամիկան՝ այս հոդվածը վերանայում է Ադրբեջանի դերակատարությունը Թուրքիայի հետ հարաբերություններում և ցույց տալիս, թե ինչպես է դա արտահայտվել երկկողմ ճգնաժամային ժամանակաշրջաններում՝ վերլուծելով հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» և թուրք-ադրբեջանական գազային վեճերի օրինակները։ Այն բացատրում է, թե ինչպես և ինչու Ադրբեջանին հաջողվեց հաջողել այդ վեճերում և ազդել Թուրքիայի արտաքին քաղաքական վարքագծի վրա։

https://www.tandfonline.com/doi/full/10.1080/01436597.2026.2659808