ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ, «24LCG-6A016» ծածկագրով դրամաշնորհային ծրագրի ղեկավար Լևոն Հովսեփյանը ս/թ մայիսի 11-16-ը մասնակցել է Դիլիջանում անցկացված «Առաջընթաց արդյունավետ գիտությամբ 2026» գիտաժողովին: Նա հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով «Ժամանակակից Ադրբեջանի կիրառական ուսումնասիրություններ» ծրագրի շրջանակում ձեռքբերված արդյունքները, ընթացիկ աշխատանքներն ու հեռանկարային ծրագրերը։ Զեկույցի շրջանակում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք խնդիրների։