ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արաքս Փաշայանը ս․թ մայիսի 11-14-ը Դիլիջանում մասնակցել է «Առաջընթաց արդյունավետ գիտությամբ 2026» գիտաժողովին։ Որպես «Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում. ինքնության և քաղաքականության կերպափոխումներ» «21AG-6A081» ծածկագրով դրամաշնորհային ծրագրի անդամ, ներկայացրել է դրա շրջանակում ձեռքբերված արդյունքները, ընթացիկ և հեռանկարային աշխատանքները։ Զեկույցի շրջանակում անդրադարձ է կատարվել ՀՀ հարակից երկրներում (Իրան, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան) քաղաքական ինքնության, պետականաշինության, ազգային տեսլականի, հասարակական-քաղաքական գործընթացների կերպափոխումներին առնչվող այն  հիմնախնդիրները, որոնց վրա նշանակալի ազդեցություն ունեն մի կողմից՝ իսլամը, մյուս կողմից՝ ազգայնականությունը։ Նշենք, որ դրամաշնորհն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Առաջատար հետազոտությունների աջակցություն» ծրագրի շրջանակներում։