
2026/2027 ուսումնական տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելության վերաբերյալ
«Արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն։
Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝
2026 թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 10-ը
Մասնագիտական քննություն
Մասնագիտություն՝ Համաշխարհային պատմություն (Է.00.02)
Օրը՝ 2026 թ. հուլիսի 21
Ժամը՝ 11։00
Քննության անցկացման վայրը՝
Արևելագիտության ինստիտուտ
Հասցե՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր՝
- Դիմում տնօրենի անունով
- TOEFL iBT հավաստագիր (նվազագույն շեմ՝ 2.5 միավոր)
- Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն
- Անձնական թերթիկ
- Ինքնակենսագրություն (CV)
- 3 լուսանկար (3×4 չափսի)
- Գիտական աշխատությունների պատճեն կամ գիտական ռեֆերատ— 1 օրինակ
- Անձնագրի պատճեն
- Սոցիալական քարտի պատճեն
- Զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում)


