ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES
«Կրոնը և քաղաքականությունն Ադրբեջանում. 1991-2025 թթ.» թեմայով դասախոսություն Արևելագիտության ինստիտուտում
Ս/թ․ հունիսի 18-ին Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանի հասարակական գիտությունների դեպարտամենտի ավագ հետազոտող, պրոֆեսոր Անսգար Յոդիշը Արևելագիտության ինստիտուտում հանդես եկավ «Կրոնը և քաղաքականությունն Ադրբեջանում. 1991–2025 թթ.» թեմայով դասախոսությամբ, որի ընթացքում հանգամանորեն ներկայացվեցին կրոնական քաղաքականության ուսումնասիրման մակարդակները, տեսական ու մեթոդական խնդիրները, Ադրբեջանում կրոնական քաղաքականության առանձնահատկությունները, ներքաղաքական ու արտաքին քաղաքական առնչությունները։ Դասախոսությանը մասնակցեցին ծրագրի անդամները և Արևելագիտության ինստիտուտի Իրանի, Արաբական երկրների ու Միջազգային հարաբերությունների բաժինների աշխատակիցները։ Դասախոսությանը հաջորդեց ակտիվ քննարկում՝ պետական քաղաքականությունում և միջազգային հարաբերություններում կրոնի գործիքայնացման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։ Դասախոսությունը կազմակերպվել է ՀՀ ԲԿԳԿ-ի կողմից ֆինանսավորվող «24LCG-6A016» ծածկագրով դրամաշնորհային ծրագրի շրջանակում։