
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն տիկին Ամալ Աֆիֆիին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
Գոհար Իսկանդարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված երկարամյա բարեկամությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանության հետ հաստատված արդյունավետ հարաբերությունները:
Իր ուղերձում Գոհար Իսկանդարյանը վերահաստատել է Արևելագիտության ինստիտուտի հանձնառությունը՝ հետագայում ևս ամրապնդելու գիտական ու մշակութային համագործակցությունը և նպաստելու երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման խորացմանը: Embassy of the Arab Republic of Egypt to Armenia & non-resident to Georgia


