ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

«Արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ–ը հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն։

Հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ուսուցման ժամկետը 4 տարի է։

Ընդունելությունը նախատեսվում է հետևյալ գիտական թեմաների շրջանակում․

  • Թուրքիայի տարածաշրջանային անվտանգության քաղաքականության առանձնահատկությունները
  • Ադրբեջանի հարաբերությունները արաբական երկրների հետ
  • Չինաստանի դերը բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործում. աշխարհաքաղաքական, տնտեսական և գաղափարախոսական ասպեկտներ
  • Մերձավոր Արևելքի երկրների և Հայկական լեռնաշխարհի ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումները Ք.ա. III–II հազարամյակներում
  • Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի քաղաքական կազմավորումների փոխառնչությունները Ք.ա. II հազարամյակում
  • Մերձավոր Արևելքի քաղաքական պատմության հարցեր (Ք.ա. II–I հազարամյակներ)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը ներառյալ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունվելու համար դիմորդը սահմանված ժամկետում Արևելագիտության ինստիտուտ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․

  1. Դիմում՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի անունով։
  2. Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմների ու դրանց հավելվածների պատճենները։
  3. «Օտար լեզու» առարկայի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը։
  4. Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատը (առնվազն 20 տպագրական էջի սահմաններում)։
  5. Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափսի)։
  6. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ։
  7. Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները։
  8. Զինվորական գրքույկի պատճենը (արական սեռի դիմորդների համար)։
  9. Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)։

Օտարերկրյա բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև կրթության համարժեքությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Օտար լեզու» առարկայի ատեստավորման վկայականի համար սահմանված է ներքին շեմ՝ բալային գնահատումով։ Կոնկրետ լեզուներից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝

  • անգլերենից (TOEFL, IBT)՝ 2,5 (նոր համակարգով), իսկ «IELTS»-ից՝ 5,5 միավորը,
  • ֆրանսերենից (TCF)՝ 200 միավորը,
  • գերմաներենից (On Daf)՝ 60 միավորը։

Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից։

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

«Համաշխարհային պատմություն» (է.00.02) մասնագիտությամբ հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունը կկայանա 2026 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին։

Խնդրում ենք դիմորդներին ներկայանալ քննությանը՝ առնվազն 15 րոպե շուտ՝ անձը հաստատող փաստաթղթով։

2026/2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

Հասցե

«Արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ
Մարշալ Բաղրամյան պող. 24/4, 10-րդ հարկ

«Համաշխարհային պատմություն» (է.00.02) մասնագիտության ընդունելության քննության հարցաշար

  1. Հայկական լեռնաշխարհն իբրև մարդկային հասարակության հնագույն բնօրրաններից մեկը։ Պետական հնագույն կազմավորումները Հայկական լեռնաշխարհում
  2. Եգիպտական թագավորությունը: Ռամզես II
  3. Խեթերի տերությունը ք.ա. XIV-XIII դդ.
  4. Վանի (ՈՒրարտու) թագավորությունը
  5. Ասորեստանը ք.ա. VIII-VII դդ.
  6. Աքեմենյան տերությունը։ Հույն-պարսկական պատերազմները
  7. Ալեքսանդր Մակեդոնացու    «համաշխարհային»    տերության    ստեղծումը    և հզորացումը
  8. Սելևկյան տերությունը
  9. Հայկական աշխարհակալ տերությունը: Տիգրան Մեծ
  10. Կայսրության առաջացումը Հռոմում
  11. Իսլամի առաջացումը: Արաբական խալիֆայությունը VII-XIII դդ.
  12. Բյուզանդական կայսրությունը 4-6-րդ դդ.: Հուստինիանոս 1-ին
  13. Բյուզանդիան Հայկական (Մակեդոնական) հարստության օրոք
  14. Ֆրանկական տերությունը 7-9-րդ դդ.: Վերդենի բաժանքը
  15. Խաչակրաց առաջին արշավանքները և դրանց հետևանքները
  16. Վրաց թագավորությունը        XI-XIII        դարերում        և        հայ-վրացական փոխհարաբերությունները
  17. Հին ռուսական պետության հզորացումը Իվան 4-րդ Ահեղի օրոք
  18. Վեստֆալյան համակարգի առաջացումը
  19. Անգլիական բուրժուական հեղափոխությունը: Օլիվեր Կրոմվել
  20. Պյոտր 1-ի արտաքին քաղաքականությունը։ Ռուսաստանյան կայսրության ստեղծումը
  21. Ռուսաստանի կայսրությունը Եկատերինա 2-ի օրոք
  22. ԱՄՆ–ի անկախության հռչակումը

  1. Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը
  2. Նապոլեոն Բոնապարտի արտաքին քաղաքականությունը
  3. Վիեննայի 1814-15    թթ.    կոնգրեսի    հիմնական    արդյունքները:    «Սրբազան դաշինքի» կազմավորումը
  4. Ռուս-պարսկական պատերազմները     (1804-1813     թթ.,     1826-1828     թթ.): Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի կնքումը և դրանց նշանակությունը
  5. Մեծ տերությունների դիվանագիտությունը Ղրիմի պատերազմի ժամանակ: Փարիզի խաղաղությունը (1856 թ.)
  6. Իտալիայի միավորումը: Ջ. Գարիբալդի գործունեությունը Իտալիայի միավորման հարցում
  7. Օ. Բիսմարկի քաղաքականությունը     Գերմանիայի     միավորման     գործում: Ֆրանկֆուրտյան հաշտությունը (1871 թ.)
  8. Արևելյան հարցը և Մեծ տերությունները (19-րդ դարի 2-րդ կես)
  9. Եռյակ դաշինքի և Անտանտի կազմավորումը
  10. Արևմտյան Հայաստանի բարենորոգումների խնդիրը և Մեծ տերությունները (1912-1914 թթ.)
  11. Հայոց ցեղասպանությունը և միջազգային արձագանքը
  12. 1917 թ. Ռուսաստանի հեղափոխությունը
  13. Առաջին համաշխարհային        պատերազմի        արդյունքները։       Վերսալ- Վաշինգտոնյան համակարգը
  14. Հայկական հարցը       Փարիզի       խաղաղության       կոնֆերանսում:      Սևրի պայմանագիրը և Վ. Վիլսոնի իրավարար վճիռը
  15. Խորհրդային Ռուսաստանը և Հայկական հարցը. «Թուրքահայաստանի մասին» դեկրետը
  16. Մոսկվայի և Կարսի 1921 թ․ կոնֆերանսները
  17. Քեմալական շարժումը    Թուրքիայում    1919-1923    թթ.:    Հանրապետության հռչակումը
  18. Լոզանի կոնֆերանսի դիվանագիտական արդյունքները
  19. Անդրդաշնության և ԽՍՀՄ-ի կազմավորումը
  20. Գերմանիան 1933-1939 թթ.: Ֆաշիզմի առաջացումը և դրա հետևանքները
  21. Արևմտաեվրոպական երկրների    «չմիջամտելու    քաղաքականությունը»     և Մյունխենյան գործարքը

  1. Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և ընթացքը
  2. Թեհրանի և Յալթայի կոնֆերանսները և դրանց արդյունքները
  3. Երկրորդ համաշխարհային      պատերազմի      արդյունքները։ Պոտսդամի կոնֆերանսը: Հայկական հարցի քննարկումները
  4. ՄԱԿ-ի ստեղծումը և գործունեությունը
  5. Գաղութային համակարգի փլուզումը XX դ. 40-70-ական թթ.
  6. Հնդկաստանի անկախացումը 1947 թ.: Մահաթմա Գանդի և Ջավահարլալ Ներու ներդրումը Հնդկաստանի անկախացման գործում
  7. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումը (1949 թ.): Մաո Ցզեդունի գործունեությունը
  8. «Սառը պատերազմի»     քաղաքականությունը:     ՆԱՏՕ-ի     և      Վարշավայի պայմանագրի կազմակերպումը
  9. Կարիբյան ճգնաժամը և դրա դիվանագիտական կարգավորումը
  10. Արաբա-իսրայելյան հակամարտությունը.             Պատճառներ, ընթացք և կարգավորման գործընթաց
  11. Քրդական հարցը Մերձավոր և Միջին Արևելքում
  12. 1978-1979 թթ.      հեղափոխությունը     Իրանում      և      Իրանի     Իսլամական Հանրապետության առաջացումը: Այաթոլլահ Խոմեյնի ներդրումը պետական նոր համակարգի ստեղծման գործում
  13. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը
  14. ԽՍՀՄ կազմալուծումը և ԱՊՀ ստեղծումը
  15. Միաբևեռ աշխարհակարգի ձևավորումը 1990-ական թթ.
  16. Էթնոքաղաքական հակամարտությունները Հարավային Կովկասում 1990-ական թթ․և հետագա ընթացքը
  17. Արցախյան հակամարտության առաջացումը և պատերազմը
  18. 2020 թ․ արցախյան պատերազմը և տարածաշրջանի ու արտատարածաշրջանի տերությունների քաղաքականությունը (Իրան, Թուրքիա, ՌԴ, Իսրայել, ԵՄ, ԱՄՆ)

 

 

Գրականություն

  1. Բայբուրդյան Վ., Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Երևան, 2005:
  2. Բայբուրդյան Վ., Օսմանյան կայսրության պատմություն, Երևան, 2011։
  3. Թուրքիայի Հանրապետության պատմություն (պատ. խմբ. Ռ. Սաֆրաստյան), Երևան, 2014:
  4. Ինճիկյան Հ., Օսմանյան կայսրության անկումը, Երևան, 1984:
  5. Հայաստանի հարակից երկրների պատմություն: Հատոր I: Հին շրջան: Երևան, 2013:
  6. Հայաստանի հարակից երկրների պատմություն: Հատոր II: Միջին դարեր: Երևան, 2016:
  7. Սաֆրաստյան Ռ., Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը, Երևան, 2009:
  8. Беляев А.Е., Арабы, ислам и Арабский халифат в ранее средневековье, Москва, 1966.
  9. Богатуров А., Аверков В., История международных отношений 1945-2008, Москва, 2010.
  10. Большаков О., История халифата, т. 1-2, Москва, 1989-1992.
  11. Ди Нольфо Э., История международных отношений 1918-1999, Москва, 2003.
  12. Еремеев Д.Е., Турция в годы второй мировой и холодной войны, Москва, 2005.
  13. История Востока. В шести томах, Москва, 2000.
  14. История древнего Рима (под ред. В. Кузищина), Москва, 2000.
  15. История древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации (под ред. И.М. Дьяконова, Г.М. Бонгард-Левина), ч. I - II, Москва, 1983 - 1988.
  16. Кальвокоресси П., Мировая политика после 1945 года, Москва, 2000.
  17. Мурадян П., Кавказский культурный мир и Армения, Ереван, 2012.
  18. Новая история стран Европы и Америки (под ред. И. Кривогуза), Москва, 2005.
  19. Новейшая история стран Европы и Америки. XX век. В 3 ч. (под ред. Родригеса А., Пономарева М.), Москва, 2001-2005.
  20. Орлов А., Георгиев В., Георгиева Н., Сивохина Т., История России, Москва, 2006.
  21. Саркисян Е., Экспансионистская политика Османской империи в Закавказье накануне и в годы первой мировой войны, Ереван, 1962.
  22. Фильштинский И., История арабов и халифата (750-1517), Москва, 2006.
  23. A Dictionary of World History, Oxford, 2015.
  24. Foltz R., Iran in World History, Oxford, 2015.
  25. Hovhannisyan N., The Armenian Genocide. Armenocide - the most genocidal genocide. In ten languages pf the World, Yerevan, 2009.
  26. Jilbert M.J., South Asia in World History, Oxford, 2017.
  27. Pekkanen S., The Oxford Handbook of the International Relations of Asia, Oxford, 2014.
  28. Scott H., The Oxford Handbook of Early Modern European History, 1350-1750, 2 vol., Oxford, 2015․
  29. The Cambridge Ancient History (I-XIV volumes), Cambridge, 1970-2005.
  30. The New Cambridge Medieval History (1-7 volumes), Cambridge, 1995-2005.
  31. Zürcher E., Turkey. A Modern History, New York, 2004.