ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

«Studia Antiqua et Archaeologica» միջազգային գրախոսվող գիտական հանդեսի 2026 թվականի առաջին համարում հրատարակվել է «Արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտաշխատող Մարիամ Խանզադյանի՝ « Heterarchical Organization in the Armenian Highlands: Rethinking Political Integration in the 2nd Millennium BCE» (««Հետերարխիկ կազմակերպումը Հայկական լեռնաշխարհում․ քաղաքական ինտեգրման վերաիմաստավորումը մ.թ.ա. II հազարամյակում») վերտառությամբ գիտական հոդվածը, որը հրատարակվել է բաց հասանելիությամբ։

Հոդվածում մ.թ.ա. II հազարամյակի Հայկական լեռնաշխարհի սոցիալ-քաղաքական կազմակերպումը դիտարկվում է հետերարխիայի հայեցակարգի տեսանկյունից՝ առանձնացնելով իշխանության բաշխվածությունը, իրավիճակային առաջնորդությունը, բնակչության շարժունակությունը, ճարտարապետական բազմազանությունը և կոլեկտիվ որոշումների ընդունման ինստիտուտները։

Նման մոտեցումը հեռանում է հասարակական էվոլյուցիայի գծային մոդելներից և ընդգծում քաղաքական զարգացման այլընտրանքային ուղիների նշանակությունը, հատկապես լեռնային միջավայրում։

Հոդվածի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ՝ 

http://saa.uaic.ro/32-1-3/