
«Russian Japanology Review» միջազգային գրախոսվող գիտական հանդեսի 2026 թվականի առաջին համարում հրատարակվել է «Արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Եվա Հարությունյանի՝ «From Pacifism to Proactive Security: Energy Insecurity, the Middle East, and the Transformation of Japan’s Security Identity (1973–2023)» («Պացիֆիզմից դեպի նախաձեռնող անվտանգություն. էներգետիկ անապահովությունը, Մերձավոր Արևելքը և Ճապոնիայի անվտանգության ինքնության վերափոխումը (1973–2023թթ.)») վերտառությամբ գիտական հոդվածը, որը հրատարակվել է բաց հասանելիությամբ։
Հոդվածն ուսումնասիրում է, թե ինչպես է Ճապոնիայի՝ Մերձավոր Արևելքից էներգակիրների ներմուծումից բխող կառուցվածքային կախվածությունը դարձել երկրի հետպատերազմյան անվտանգության քաղաքականության վերափոխման առանցքային գործոններից մեկը։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ էներգետիկ անապահովության շարունակական սեկյուրիտիզացիան նպաստել է Ճապոնիայի անվտանգության ինքնության աստիճանական փոփոխությանը՝ խաղաղասիրական մոտեցումից դեպի առավել նախաձեռնող անվտանգության քաղաքականություն։


