ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

«Studia Antiqua et Archaeologica» միջազգային գրախոսվող գիտական հանդեսի 2026 թվականի առաջին համարում հրատարակվել է «Արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող Ռուսլան Ցականյանի և Վանաձորի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Արթուր Մելիքյանի՝ «Aššurbanipal (669-627 B.C.) and Sarduri of Urartu: The Transformation of Assyrian-Urartian Horizontal Relations into a Vertical Relationship» («Աշուրբանիպալն (669-627 Ք․ա․) և Սարդուրի Ուրարտացին․ ասորա-ուրարտական հորիզոնական հարաբերությունների վերափոխումը ուղղահայացի») վերտառությամբ գիտական հոդվածը, որը հրատարակվել է բաց հասանելիությամբ։

Հոդվածը վերաբերում է Հին Մերձավոր Արևելքում միջպետական հարաբերությունների քաղաքական մշակույթին և, մասնավորապես, հավասարազոր և հպատակ քաղաքական սուբյեկտների հետ հարաբերությունների զարգացման էթիկետի տարրին։

Հոդվածի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ՝ http://saa.uaic.ro/32-1-4/