
Սույն թվականի սեպտեմբերի 16-23-ը Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի կրտսեր գիտաշխատող Արամ Աբաջյանը Պեկինում մասնակցել է «Թվայնացում, էկոլոգիականացում, համատեղ փոխակերպում և բարձրորակ զարգացում»՝ խորագրով երիտասարդ հետազոտողների եվրասիական սեմինարին։
Սեմինարի շրջանակում երիտասարդ գիտնականներն իրականացրել են համատեղ հետազոտություն՝ «Հայաստանի և Չինաստանի համագործակցության հեռանկարները ՇՀԿ-ի ինտեգրման գործընթացում» թեմայով՝ անդրադառնալով երկու երկրների համագործակցության հնարավորություններին և տարածաշրջանային ինտեգրման գործընթացներում դրանց զարգացման հեռանկարներին։
Նման միջազգային գիտական հանդիպումները կարևոր նշանակություն ունեն երիտասարդ հետազոտողների մասնագիտական զարգացման, միջազգային գիտական կապերի ընդլայնման և տարբեր երկրների գիտական համայնքների միջև համագործակցության ամրապնդման համար։
Արևելագիտության ինստիտուտը կարևորում է երիտասարդ հետազոտողների մասնագիտական առաջընթացը և շարունակաբար աջակցում է նրանց՝ միջազգային գիտաժողովներին, սեմինարներին, աշխատաժողովներին և այլ գիտական նախաձեռնություններին մասնակցելու հարցում։
Սեմինարի շրջանակում Արամ Աբաջյանը նաև հարցազրույց է տվել չինական տեղական հեռուստաընկերությանը՝ չինարեն լեզվով ներկայացնելով իր տեսակետները Չինաստանում ընթացող թվայնացման գործընթացների և դրանց զարգացման միտումների վերաբերյալ։


