
Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 28-ին Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալել է Մխիթարյան միաբանության Երևանի ճեմարանի սաներին։
Այդ օրը ճեմարանի սաները ՀՀ ԳԱԱ նախագահությունում մասնակցել են «Հայփոստի» և Վատիկանի փոստի կողմից Մխիթար Սեբաստացուն նվիրված հոբելյանական նամականիշի համատեղ մարման հանդիսավոր արարողությանը, որին հաջորդել է նրանց ճանաչողական այցը Արևելագիտության ինստիտուտ։
Այցի ընթացքում ճեմարանի սաները ծանոթացել են ինստիտուտի բաժինների գործունեությանը, իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին և դրանց՝ հայագիտության հետ սերտ փոխկապակցվածությանը։
Արևելագիտության ինստիտուտը կարևորում է նման ճանաչողական այցելությունները՝ դրանք դիտարկելով որպես երիտասարդների շրջանում գիտության և գիտահետազոտական աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու, ինչպես նաև ազգային և մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու արդյունավետ հարթակ։


