ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

2026 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Արևելագիտության ինստիտուտում տեղի կունենա հանդիպում միջազգային հակամարտությունների կարգավորման, խաղաղաշինության, բանակցությունների և միջնորդության մասնագետ, Էմորիի համալսարանի իրավագիտության դպրոցի հրավիրյալմ պրոֆեսոր, «Քարթերի կենտրոնի» Հակամարտությունների կարգավորման ծրագրի նախկին տնօրեն Հրայր Բալյանի հետ։

Հանդիպման ընթացքում Հրայր Բալյանը կներկայացնի իր նոր՝ Anatomy of Peacemaking: Nagorno-Karabakh Conflict & Missed Opportunities գրքի հիմնական դրույթներն ու հետազոտական շրջանակը։ Գրքում հեղինակը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ավելի քան երեք տասնամյակ ընթացած միջազգային միջնորդության և բանակցային գործընթացը՝ անդրադառնալով խաղաղության հասնելու բաց թողնված հնարավորություններին և հակամարտության կարգավորման գործընթացի առանցքային փուլերին։

Հանդիպումը հնարավորություն կտա քննարկելու միջազգային միջնորդության և բանակցությունների փորձը, հակամարտությունների կարգավորման և խաղաղաշինության հիմնախնդիրները, ինչպես նաև Հարավային Կովկասի արդի զարգացումները։