
2026 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Արևելագիտության ինստիտուտում տեղի կունենա հանդիպում պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանի հետ։
Ռուբեն Ազիզյանը Մասսեյի համալսարանի Պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի պատվավոր պրոֆեսոր է, Նոր Զելանդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Օքլենդի մասնաճյուղի նախագահը և «Ազգային անվտանգության հանդեսի» գլխավոր խմբագիրը։
Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանը հանդես կգա «Անվտանգության հիմնախնդիրները Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացնելով տարածաշրջանի անվտանգության միջավայրն ու հիմնական հիմնախնդիրները։


