ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES
Արևելագիտության ինստիտուտի գործընկեր՝ Observer Research Foundation (ORF) հրավերով՝ 2026 թ. հոկտեմբերի 7–9-ը, Նյու Դելիում կայացած «Սագարմանթան․ Համաշխարհային օվկիանոսի երկխոսություն 2026» (Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2026) միջազգային համաժողովին մասնակցել է Արևելագիտության ինստիտուտի հայցորդ Գառնիկ Սահակյանը (Garnik Sahakyan)։
Համաժողովը կազմակերպվել էր Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության և ORF-ի համատեղ ջանքերով։ Քննարկումների առանցքում էին աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական արդի վերափոխումները, Հնդկաստանի դերակատարությունը միջազգային հարաբերություններում, միջազգային առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների ուղիներին, ինչպես նաև դրանց անվտանգությանը վերաբերող հարցերը։
Արևելագիտության ինստիտուտը կարևորում է երիտասարդ հետազոտողների մասնագիտական զարգացումը և շարունակաբար աջակցում նրանց մասնակցությանը միջազգային գիտաժողովներին, սեմինարներին, աշխատաժողովներին և այլ գիտական նախաձեռնություններին։