ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

2026 թ. հուլիսի 13-ին Արևելագիտության ինստիտուտում գործող ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 006 «Համաշխարհային պատմություն» մասնագիտական խորհրդում պաշտպանած երկու ատենախոսները՝ Վերոնիկա Թորոսյան (թեման՝ «Եվրասիականության ռուսական և թուրքական հայեցակարգերը. համեմատական վերլուծություն», պաշտպանել է Է.00.02 «Համաշխարհային պատմություն» մասնագիտությամբ, գիտական ղեկավար՝ Վահրամ Տեր-Մաթևոսյան), Սեդա Տիգրանյանը (թեման՝ «Իսլամական պետության և հասարակության զարգացման տեսլականը 13-14-րդ դարերի աշխարհաքաղաքական կերպափոխումների համատեքստում (Իբն Թայմիայի տեսանկյունից)», պաշտպանել է Է.00․02 «Համաշխարհային պատմություն» մասնագիտությամբ, գիտական ղեկավար՝ Դավիթ Հովհաննիսյան) ԲԿԳԿ-ի կողմից ստացել են պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի իրենց դիպլոմները:

Սիրելի գործընկերնե՛ր, Արևելագիտության ինստիտուտի համայնքի անդամնե՛ր, շնորհավորում ենք ձեզ և մաղթում նորանոր գիտական հաջողություններ։