ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սույն թվականի դեկտեմբերի 19-20 ՀՀ ԳԱԱ 80 ամյակի շրջանակներում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Հին Արևելք բաժնի վարիչ պ.գ.դ., պրոֆեսոր Արամ Քոսյանը և Իրանի բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանը ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ հոբելյանական միջոցառման շրջանակներում պարգևատվել են հոբելյանական մեդալով, հայրենական գիտության մեջ ունեցած ներդրման համար:

ՀՀ ԳԱԱ 80-ամյակի շրջանակներում Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանի և ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ԻԻՀ գիտության ակադեմիայի ներկայացուցիչ Մկրտիչ Թումանյանի ջանքերով ՀՀ ԳԱԱ և ԻԻՀ գիտություների ակադեմիայի միջև ստորագրվեց համաձայնագիր, ինչն առաջին անգամ էր երկու ակադեմիաների պատմության միջև: Այժմ կողմերը աշխատում են ՛՛Ճանապարհային քարտեզի՛՛ կազմման աշխատանքների վրա, ինչը կօգնի երկու ակադեմիաների ոլորտային առումով մոտ ինստիտուտների միջև համագործակցության համար հարթակ ստեղծելու համար: