ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սիրելի գործընկերներ,

Մեծ ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարված «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր – 2025»՝ օտարերկրյա գործընկերոջ պարտադիր ներգրավմամբ գիտական թեմաների մրցույթին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից ներկայացված չորս հայտերը երաշխավորվել են ֆինանսավորման ՀՀ ԿԳՍՄ նախարարի հրամանով։

Մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերն են՝

Հմայակյան Հասﬕկ Հարությունի - Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի մշակութային առնչությունները մ․թ․ա․ II հազարամյակում

Հարությունյան Անուշ Ավետիքի - Միջէթնիկ հարաբերությունները և պետականաշինության գործընթացների խնդիրները Հարավային Կովկասում (20-րդ դարի սկզբից ﬕնչև արդի շրջան)

Գասպարյան Արամ Աշոտի - Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների անվտանգային խնդիրները տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում

Բոզոյան Ազատ Արտաշի - Ինքնության փոխակերպուﬓերը Թ - ԺԴ դարերի Մերձավոր Արևելքում (հայկական ֆենոﬔն)

Շնորհավորում ենք գիտական խմբերին և մաղթում նորանոր հաջողություններ։