

Ս.թ. մարտի 13-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Էներգետիկ աշխարհաքաղաքականությունը միջազգային համակարգում» խորագրով, որի շրջանակներում բանախոսեց ԱԻ ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը: Վերջինս անդրադարձ կատարեց էներգետիկ աշխարհաքաղաքականության ուսումնասիրության մեթոդաբանությանը: Լուսաբանվեցին վստահելի և ոչ վստահելի աղբյուրների կիրառմանն ու նավթագազային ռեսուրսների չափման և գնահատման առանձնահատկությունները: Հղում կատարվեց ադրբեջանական նարատիվներին: Ծավալվեց ակտիվ քննարկում: Նշված խորագրի ներքո ս. թ. մարտի 20-ին Ա. Մանվելյանը հանդես կգա «Ադրբեջանի նավթագազային համակարգը» թեմայով բանախոսությամբ, որի ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի նավթագազային հակամարգի զարգացման կերպափոխումներին՝ աշխարհաքաղաքականության տեսանկյունից: