
«Small Wars & Insurgencies» պարբերականում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանի և նույն ինստիտուտի Իրանի բաժնի ավագ գիտաշխատող Արտյոմ Տոնոյանի համատեղ հոդվածը:
«Պահպանելով հակամարտությունը. ինքնությունը, գոյաբանական անվտանգությունը և Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ 2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո» վերտառությամբ հոդվածը հրատարակվել է բաց հասանելիությամբ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի (ծածկագիր՝ 24LCG-6A016) շրջանակում:
https://www.tandfonline.com/doi/full/10.1080/09592318.2025.2480690