ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Մեծարգո պարոն Գիորգի Շարվաշիձե, Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան ՀՀ-ում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ Վրաստանի անկախության տոնի՝ մայիսի 26-ի կապակցությամբ։ Վստահ ենք, որ այս կարևոր օրը մեկ անգամ ևս ընդգծում է Վրաստանի ժողովրդի ազատության, ինքնորոշման և կայուն զարգացման ձգտումը։ Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական ու մշակութային կապերը ամուր հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար։ Այս համատեքստում բարձր ենք գնահատում Ձեր անձնական ավանդը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը շարունակելու է նպաստել գիտակրթական ու մշակութային համագործակցության խորացմանը՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Ցանկանում ենք Ձեզ՝ պարոն դեսպան, առողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և անշեղ առաջընթաց։ Հարգանքով, Գոհար Իսկանդարյան ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն։