ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Հարգելի՛ գործըկերներ,

2025 թվականի հոկտեմբերի 16-17-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը կազմակերպում է Երիտասարդ արևելագետների 44-րդ գիտաժողովը:

Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդ հետազոտողները:

Խնդրում ենք մասնակցության հայտը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 26-ը ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ youngorientalist@gmail.com

Ներկայացվող հայտերում պետք է նշված լինեն.

ա) հեղինակի անունը, ազգանունը, աշխատանքի կամ ուսման վայրը

բ) զեկույցի համառոտագիրը (մինչև 300 բառ)

Զեկուցման տևողությունը՝ 15 րոպե:

Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է մերժել Երիտասարդ արևելագետների խորհրդի կողմից հավանություն չստացած հայտերը: