
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը իր շնորհավորանքն է հղում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ։
Այս օրը հանդիսանում է նշանակալի հիշեցում Ռուսաստանի՝ համաշխարհային քաղաքակրթությանը, գիտությանը և մշակույթին ունեցած խորքային ներդրման մասին։ Մենք ուրախ ենք, որ Արևելագիտության ինստիտուտը համագործակցում է Ռուսաստանի առաջատար ակադեմիական հաստատությունների հետ, հատկապես արևելագիտության ոլորտում, և շահագրգռված ենք ակադեմիական գործընկերության հետագա ընդլայնմանը։
Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Ձեր երկրին և ռուս ժողովրդին՝ ազգային տոնի կապակցությամբ։
Հարգանքով՝
Գոհար Իսկանդարյան
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն